ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երևի ոչ ոք` ո՛չ մի սուլթան, ո՛չ մի կայսր ու ո՛չ մի ցար հայ ազգին այդքան չի խաբել, ինչքան՝ հայ ղեկավարները, հեղափոխական սրիկաները

Երևի ոչ ոք` ո՛չ մի սուլթան, ո՛չ մի կայսր ու ո՛չ մի ցար հայ ազգին այդքան չի խաբել, ինչքան՝ հայ ղեկավարները, հեղափոխական սրիկաները
12.03.2024 | 22:01

Ադամ Սմիթն իր հրաշալի՝ «Ազգերի հարստությունը» գիրքը գրել է համարյա ողջ կյանքի ընթացքում: Այն համընկել է շատ իրադարձությունների, այդ թվում՝ ամերիկյան հեղափոխության հետ:

Տեսեք, թե 18-րդ դարում ինչ է գրում շոտլանդացի Սմիթն այդ պատմական իրադարձությունների մասին.

«Մարդիկ ցանկանում են մասնակցել պետական գործերին, գլխավորապես սեփական նշանակությունն ընդգծելու համար:

Ամերիկայի ղեկավար գործիչները, մնացած երկրների գործիչների նման ուզում են պահպանել սեփական ազդեցությունը: Նրանք զգում են, կամ պատկերացնում են, որ եթե իրենց ժողովները, որն անվանում են պառլամենտ և համարում են Բրիտանական պառլամենտին հավասար, հանկարծ կորցնեն նշանակությունն ու ազդեցությունը, ուրեմն իրենք կդառնան Բրիտանական պառլամենտի անդամների հանձնարարությունները կատարող համեստ ծառաներ, պաշտոնյաներ:

Իսկ սա նշանակում է սեփական ազդեցության ավարտ»:

Ահա այսպես է բացատրում Սմիթը Ջեֆերսոնի ու Վաշինգտոնի ռևոլյուցիոն գործունեության մոտիվները:

«Ռևոլյուցիան ռիսկային գործ է նրա մասնակիցների համար,- շարունակում է ինստիտուցիոնալ էկոնոմիկայի 20-րդ դարի ռահվիրա Ռոնալդ Կոուզը:- Եթե այն հաղթում է, բոլոր մրցանակները բաժին են հասնում նրա ղեկավարներին»:

Մենք՝ հայաստանցիներս, ապրեցինք երկու հեղափոխություններ.

20-րդ դարի վերջում քանդվեց Սովետը:

«Ազատություն», «Ղարաբաղ» լոզունգներով իշխանության եկան սովետական ավանտյուրիստ նոմենկլատուրշչիկները:

Ազատությունը պիտի հետո բաժին հասներ միայն իրենց, իսկ Ղարաբաղը պիտի օգտագործեին քաղաքական վերադասավորումներ իրականացնելու, իշխանությունը պահելու համար: Ժողովրդին բաժին պիտի հասներ միայն մահն ու չքավորությունը:

Երկրորդ հեղափոխությունը սկսվեց 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տեղի գործակալների միջոցով սկսեցին հետսովետական քաղաքական իրողությունների քանդումը:

«Հաղթելու ենք» հեղափախական լոզունգը ժողովրդին պիտի բերեր ջախջախիչ պարտություն, իսկ «խաղաղությունը»՝ չդադարող պատերազմ:

Այո, քաղքական գործիչները մեծամասամբ առաջնորդվում են խիստ սեփական շահերով: ՈՒրիշների հաշվին՝ սեփական որովայնի ու գրպանի համար:

Երևի ոչ ոք` ո՛չ մի սուլթան, ո՛չ մի կայսր ու ո՛չ մի ցար հայ ազգին այդքան չի խաբել, ինչքան՝ հայ ղեկավարները, հեղափոխական սրիկաները։

Հային պետք է փրկել հայի երախից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ